ՀՖՖ-ն չի ցանկանում մեկնաբանել ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդների մասին լուրերը։
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի մեկնաբանում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում այս կամ այն մասնագետի նշանակման հետ կապված տարաբնույթ լուրերը»,- «Матч ТВ»-ին ասել է Ֆեդերացիայի մեդիայի դեպարտամենտի ղեկավար Հայկ Կարապետյանը։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 13-ին Հս. Մակեդոնիայի հավաքականից Երևանում կրած պարտությունից հետո Հայաստանի հավաքականի ղեկից հեռացվել է Ալեքսանդր Պետրակովը:
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ ազգային հավաքականը կարող է գլխավորել Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին։
© Armenian Soccer 2024