
Օգնեն Չանչարևիչն այլևս «Ալաշկերտի» ֆուտբոլիստ չէ։
Ակումբն ու սերբ դարպասապահը երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։
Չանչարևիչը «Ալաշկերտում» հանդես էր գալիս 2018 թվականից։
Այս թիմի կազմում սերբ ֆուտբոլիստը երկու անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, 1-ական անգամ էլ նվաճել է երկրի գավաթն ու սուպերգավաթը։
Չանչարևիչից բացի իրենց ելույթներն «Ալաշկերտում» չեն շարունակի նաև Լևան Կուտալիան, Դանիել Կարիլիոն, Մատեո Մուժեկը, Ռոբինսոն Ֆլորեսն ու Սարգիս Շահինյանը։