«Ինտերի» կիսապաշտպան Հական Չալհանօղլուն ընտրել է խաղային 5 օղակներում իր կարծիքով լավագույն ֆուտբոլիստներին: Նրանց թվում է նաև Հայաստանի հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:
«Առանց որևէ մեկին զայրացնելու՝ դարպասում կնշեմ Վոյցեխ Շչեսնիին: Իբրև պաշտպան կընտրեմ Վիրջիլ վան Դեյքին, կիսապաշտպանությունում՝ Հենրիխ Մխիթարյանին, իսկ հարձակման գծում՝ Մբապեին»:
Կիսապաշտպանին առաջարկել են նաև կազմել «Ինտերի» իդեալական խաղացողին՝ ընտրելով թիմակիցների անհատական որակները: ««Ինտերի» իդեալական խաղացողը կունենա Ֆրատեզիի ֆիզիկական որակները, Բյուքենենի արագությունը և Մխիթարյանի տեխնիկան», — ասել է թուրք ֆուտբոլիստը:
© Armenian Soccer 2024