Մայիսի 31-ին CAS-ը (Սպորտային արբիտրաժային դատարան) արագացված կարգով քննության արդյունքում որոշել է մերժել «Նորավանք» ՍԱ դիմումը և ուժի մեջ թողնել ՈՒԵՖԱ-ի Ակումբների ֆինանսական կառավարման մարմնի որոշումն առ այն, որ «Նորավանք» ՍԱ չի բավարարում 3-տարվա կանոնին և չի կարող հանդիսանալ ՈՒԵՖԱ-ի արտոնագրման թեկնածու 2022/23թթ մրցաշրջանի համար։
ՀՖՖ Արտոնագրման բաժինը ՀՖՖ պաշտոնական կայքին տրամադրել է մեկնաբանություն, որը պարզաբանում է հարցի ողջ էությունը:
Պարսաբանման բովանդակությանը կարող եք ծանոթանալ` ԱՅՍՏԵՂ։
Նշենք, ոը «Նորավանքի» փոխարեն եվրագավաթային մրցաշարերում հանդես գալու իրավունք է վաստակել Երևանի «Արարատը»:
©2022 Armenian Soccer