
«Նոային» է միացել Բուրկինա–Ֆասոյի հավաքականի կիսապաշտպան Գուստավո Սանգարեն: Այս մասինհայտնում է փոխչեմպիոնի մամուլի ծառայությունը:
Ֆուտբոլիստը 2017 թվականից հանդես է եկել ֆրանսիական տարբեր թիմերում։ 2021 թվականից Սանգարեն հանդես էր գալիս «Քյովիի Ռուան Մետրոպոլում» , որի կազմում Լիգա-2-ում անցկացրել է 92 խաղ ու դարձել 5 գոլի հեղինակ։ 27-ամյա ֆուտբոլիստը Բուրկինա-Ֆասոյի ազգային հավաքականի անդամ է: Ընտրանու կազմում անցկացրել է 31 խաղ ու դարձել 2 գոլի հեղինակ։
© Armenian Soccer 2024