ԲԿՄԱ-ն տեսահոլովակով ներկայացրել է 2024/25 մրցաշրջանի համար նախատեսված խաղային նոր համազգեստները:
Ակումբը շարունակելու է կրել Macron բրենդի արտադրանքը: Հետաքրքրական է, որ նոր համազգեստներն այլևս ոչնչով նման չեն Հայաստանի ազգային թիմերի մարզաշապիկներին:
Նախորդ մրցաշրջաններում ԲԿՄԱ-ն խաղացել և մարզվել է նույն մարզաշապիկներով, որոնք մատակարարվում են նաև տարբեր տարիքային ազգային թիմերին: Հատկանշական է, որ որոշ դեպքերում ԲԿՄԱ-ի մարզաշապիկների վրա ավելացված էին լինում միայն ակումբի զինանշանը կամ ՀՊԼ տիտղոսային հովանավորի՝ IDBank-ի անունը:
Նոր համազգեստներից մեկն ամբողջովին կապույտ է, մյուսը՝ սպիտակ՝ առաջինի դեպքում մուգ կապույտ, երկրորդի դեպքում՝ մոխրագույն գծերով: Մարզաշապիկի դիմերեսին միայն ԲԿՄԱ-ի տարբերանշանն է:
© Armenian Soccer 2024