Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի թիմը` «Պոգոնը» Լեհաստանի 22-րդ տուրում հանդիպել է Պլոցկի «Վիսլային»։
Խաղի վերջնամասում իր թիմին հաղթանակ է պարգևել հենց մեր ազգային թիմի խաղացողը։
23-ամյա Բիչախչյանը փոխարինման է մտել 88-րդ րոպեին եւ ավելացված 4-րդ րոպեին խփել հաղթական գոլը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Բիչախչյանը «Պոգոնի» կազմում անցկացրել է 26 խաղ, խփել 5 գոլ ու կատարել 1 փոխանցում։
22 խաղից հետո «Պոգոնը» 36 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղում։
© Armenian Soccer 2023