Armenian Soccer
Armenian Soccer

Բիչախչյանը գոլի հեղինակ է դարձել «Պոգոնի» հաղթական խաղում

Լեհաստանի առաջնության 8-րդ տուրում «Պոգոնը» տանը մրցել է «Կորոնայի» հետ ու առավելության հասել 3:1 հաշվով։

Տանտերերի առաջին գոլը խփել է մեր ազգային թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը նաև դարձել է 2-րդ գոլի փոխանցման հեղինակը։

Վահանի գոլը դիտեք ԱՅՍՏԵՂ։

Վերջինս «Պոգոնի» մեկնարկային կազմում էր և փոխարինվել է 75-րդ րոպեին։

© Armenian Soccer 2023