Լեհաստանի առաջնության 8-րդ տուրում «Պոգոնը» տանը մրցել է «Կորոնայի» հետ ու առավելության հասել 3:1 հաշվով։
Տանտերերի առաջին գոլը խփել է մեր ազգային թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը նաև դարձել է 2-րդ գոլի փոխանցման հեղինակը։
Վահանի գոլը դիտեք ԱՅՍՏԵՂ։
Վերջինս «Պոգոնի» մեկնարկային կազմում էր և փոխարինվել է 75-րդ րոպեին։
© Armenian Soccer 2023