Armenian Soccer
Armenian Soccer

Բայրամյանը երկարաձգել է պայմանագրի ժամկետը «Ռոստովի» հետ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը երկարաձգել է պայմանագրի ժամկետն իր թիմի` ռուսական «Ռոստովի» հետ։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024/25 թթ. մրցաշրջանի ավարտը:

31-ամյա ֆուտբոլիստը «Ռոստովի» կազմում է 2021 թվականի օգոստոից:

Ավարտված մրցաշրջանում Խորեն Բայրամյանը «Ռոստովի» կազմում մասնակցել է 31 խաղի, խփել 2 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում:

© Armenian Soccer 2023