Սլովակիայի առաջնության 10-րդ տուրում «Սլովանը» հյուրընակալվելիս նվազագույն հաշվով հաղթել է «Սպարտակ Տրանվային»:
Խաղի հաշիվը 68-րդ րոպեին «Սլովանի» կազմում բացել է Տիգրան Բարսեղյանը՝ խփելով ընթացիկ առաջնությունում իր 8-րդ գոլը:
Այս հաղթանակից հետո «Սլովանը» 25 միավոր է հավաքել ու վերադարձել է մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնական։
© Armenian Soccer 2024