Տիգրան Բարսեղյանը կրկին արդյունավետ գործողություններով է աչքի ընկել Քաթարում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում։
Այս անգամ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Ալ Վակրայի» դեմ խաղում։
Հանդիպումն ավարտվել է «Սլովանի» հաղթանակով 4։1 հաշվով։ Բարսեղյանը 38-րդ րոպեին օգնել է իր թիմին նախ գոլային փոխանցում կատարելով, ապա 65-րդ րոպեին արդեն ինքն է դարձել գոլի հեղինակ։
© Armenian Soccer 2024