Սլովակիայի առաջնության 16-րդ տուրում «Սլովանը» սեփական հարկի տակ ընդունել է «Դուկլային» ու հաղթել 3:1 հաշվով:
Տանտերերի կազմում 49-րդ րոպեին՝ 0:1 հաշվի ժամանակ, գոլ է խփել Տիգրան Բարսեղյանը՝ այդպիսով դնելով թիմի հաղթանակի սկիզբը:
Նշենք, որ Բարսեղյանն այս մրցաշրջանում «Սլովանի» կազմում արդեն 16 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Մասնավորապես նոյեմբերին նա խփել է 3 գոլ, որոնցից մեկը «Միլանին», և կատարել է 1 գոլային փոխանցում:
Այս հաղթանակից հետո «Սլովանը» 15 խաղում վաստակած 38 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Հետևեք մեզ Telegram
-ում
© Armenian Soccer 2024