Հայաստանի սիրողական ֆուտբոլի Ա լիգայի 2-րդ առաջնությունը մոտենում է իր տրամաբանական ավարտին։
Ի տարբերություն առաջին մրցաշրջանի, երբ թիմերը պրեմիեր լիգայի ձևաչափով էին պայքարում եւ վաստակած միավորների շնորհիվ միայն պարզ դարձավ հաղթողը, այս տարի խմբային պայքար էր։
10 թիմեր բաժանվելով նույն քանակությամբ 2 խմբի, պայքարում էին առաջին 2 տեղերը զբաղեցնելու եւ կիսաեզրափակիչ դուրս գալու համար։
Հարկ է նշել, որ բավականին թեժ մրցակցություն է ընթացել։
Հետաքրքրական այն է, որ եզրափակիչ են դուրս եկել նույն խմբի թիմերը` A խմբի առաջատար «Կիլիկիան» ու 2-րդ տեղ զբաղեցրած «Ֆալկոնսը»:
Թիմերը կիսաեզրափակիչներում դժվարին ուղի են անցել։
«Կիլիկիան» նախ 2:2 է ավարտել հանդիպումը «Էկովիլի» հետ, ապա պատասխան խաղն ավարտվել է 1:1 հաշվով։ «Կիլիկիան» հաղթել է 11-մետրանոցների շնորհիվ (5:4):
«Ֆալկոնսը» կիսաեզրափակչում մրցել է «Աջափնյակի» հետ։ Առաջին խաղն ավարտվել է «Ֆալկոնսի» հաղթանակով` 2:1 հաշվով։ Պատասխան խաղում նվազագույն հաշվով առավելության է հասել «Աջափնյակը»: Կրկին հաղթողը որոշվել է 11-մետրոնոց հարվածաշարով, որտեղ «Ֆալկոնսը» հաղթել է 5:3 հաշվով։
Այսպիսով «Կիլիկիան» ու «Ֆալկոնսը» կպայքարեն Ա լիգայի գավաթի համար։
Եզրափակիչը կկայանա այսօր` մայիսի 24-ին, Ավանի ակադեմիայի մարզադաշտում ու կմեկնարկի 19:00-ին։
Ա լիգայի գործող չեմպիոնը «Ախթամարն» է (ներկայիս «Նաիրի»):
© Armenian Soccer 2023