Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը դարձել է հայկական ակումբներում եվրագավաթներում 50 խաղ անցկացրած առաջին ֆուտբոլիստը։
35-ամյա Գրիգորյանը եվրագավաթներում նորամուտը նշել էր 2010թ. հուլիսի 1-ին՝ «Ուլիսի» կազմում մասնակցելով «Բնեյ Եհուդայի» հետ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպմանը (0։0):
Եվրագավաթներում Արտակ Գրիգորյանն առավել շատ հանդիպումներ (36) անցկացրել է «Ալաշկերտում»՝ հանդիսանալով թիմի ռեկորդակիրը:
«Փյունիկի» և «Ուլիսի» մարզաշապիկներով նա խաղադաշտ է դուրս եկել 6-ական անգամ, 2 խաղ էլ անցկացրել է «Գանձասարի» կազմում:
© Armenian Soccer 2023