«Ալաշկերտը» և թիմի կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը չեն երկարաձգել պայմանագրի ժամկետը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
35-ամյա ֆուտբոլիստը 2015-ից էր պաշտպանում «Ալաշկերտի» գույները և երկար տարիներ հանդիսացել է թիմի ավագը։
«Ալաշկերտի» հետ Արտակը 4 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, մեկ անգամ նվաճել երկրի գավաթն ու 2 անգամ էլ` սուպերգավաթը։
«Ալաշկերտը» շնորհակալություն է հայտնել Արտակ Գրիգորյանին նվիրվածության և հսկայական աշխատանքի համար ու հաջողություն մաղթել փորձառու ֆուտբոլիստին հետագա կարիերայում:
«Շնորհակալ եմ իմ հարազատ ակումբին տպավորիչ ժամանակաշրջանի համար: Միասին մեծ հաջողությունների ենք հասել:
Հաջողություն եմ մաղթում «Ալաշկերտին» նոր մրցաշրջանում: Այս թիմը յուրահատուկ տեղ է զբաղեցնում իմ սրտում»,- ասել է Արտակ Գրիգորյանը:
Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների, Արտակ Գրիգորյանը կարող է կարիերան շարունակել «Փյունիկում»:
© Armenian Soccer 2023