ԱԱ 2026-ի որակավորման վիճակահանությանը մնացել է ընդամենը 3 օր։
Եվրոպական որակավորման մրցաշարը կսկսվի 2025 թվականի մարտին և կավարտվի 2026 թվականի մարտին՝ անցումային հանդիպումներով։
2026 թվականի Աշխարհի առաջնությանը ՈՒԵՖԱ-ի գոտուց ընդհանուր առմամբ 16 հավաքական կմաանակցի: Որակավորման փուլի 12 խմբերի հաղթողները անմիջապես կանցնեն առաջնության հիմնական փուլ, իսկ մնացած 4 տեղերը կվիճարկվեն անցումային հանդիպումներում։
Անցումային հանդիպումներին կմասնակցեն խմբերի երկրորդ տեղերը զբաղեցրած 12 թիմերը, ինչպես նաև 2024/25 Ազգերի լիգայի խմբերի 4 լավագույն հաղթողները, որոնք Եվրոպական որակավորման խմբային փուլը չեն ավարտի առաջին կամ երկրորդ տեղերում։
Եթե Հայաստանի հավաքականը հայտնվի 5 թիմից կազմված խմբում, ապա առաջին հանդիպումները տեղի կունենան ոչ թե մարտին, այլ հունիսին, քանի որ մարտին ունենք Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի հանդիպումներ Վրաստանի դեմ։ Իսկ եթե մեր ընտրանին հայտնվի 4 թիմից կազմված խմբում, ապա մրցաշարը մեզ համար կսկսվի սեպտեմբերին։
Հետևեք մեզ Telegram-ում
© Armenian Soccer 2024