Ֆուտբոլում տարածված կարծրատիպ է, որ պաշտպանների արդյունավետ խաղն այնքան էլ չի գնահատվում։ Ինչ որ տեղ կարելի է ասել, որ դա ճշմարտության նշույլ ունի, քանի որ հաղթանակների դեպքում հիմնականում «փառաբանվում» են կիսապաշտպաններն ու հարձակվողները, որոնք աչքի են ընկնում գոլերով ու գոլային փոխանցումներով կամ էլ որոշ դեպքերում դարպասապահները, որոնք փրկում են իրենց թիմերին վերահաս գոլերից ու պարտություններից։
Իսկ պաշտպաննե՞րը, մի՞թե նրանք էլ մեծ աշխատանք չեն տանում խաղադաշտում։
Իհարկե նրանց էլ պարտադիր պետք է գնահատել, քանի որ շատ անգամներ հենց պաշտպաններն են լինում իրենց թիմերի հաղթանակների հիմքը։
Հենց այս պատճառով Armenian Soccer Awards ամենամյա մրցանակաբաշխությունում կա նաև հատուկ անվանակարգ հենց պաշտպանների համար։
Այսպիսով ՀՊԼ-ի 2022/23թթ. մրցաշրջանի «Լավագույն պաշտպանի» կոչման համար պայքարում են հետևյալ ֆուտբոլիստները։ Հարկ է նշել, որ նրանցից 2-ը ներկայացնում են նաև Հայաստանի ազգային հավաքականը։
1.Ալեմաո («Արարատ-Արմենիա»)
2.Տարոն Ոսկանյան («Ալաշկերտ»)
3.Ժիրայր Մարգարյան («Ուրարտու»)
4.Ալեքսանդր Միլյկովիչ («Փյունիկ»)
5.Խոսե Խուլիո Բուենո («Արարատ-Արմենիա»)
Հիշեցնենք, որ քվեարկությունն ավարտված է։
Armenian Soccer Awards-2023-ը տեղի կունենա հունիսի 3-ին։
Armenian Soccer-ի 9-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը կայանալու է Fastex-ի և «Արարատ» հայկական կոնյակների աջակցությամբ։