Armenian Soccer
Armenian Soccer

Armenian Soccer Awards — 2022. Ավարտված մրցաշրջանի 3 լավագույն գոլերը

shaxoyan

Zhirayr Shaghoyan

Armenian Soccer Awards ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում մրցանակներ են հանձնվում նաև Հայաստանի առաջնության ավարտված մրցաշրջանի լավագույն երեք գոլերի հեղինակներին։

Այս տարի լավագույն գոլ է ճանաչվել Ժիրայր Շաղոյանի` «Արարատ-Արմենիայի» կազմում հեղինակած գոլը, որը նա ուղարկել է «Արարատի» դարպասը։
2-րդ տեղում Գրենիկ Պետրոսյանի («ԲԿՄԱ») գոլն է, կրկին ուղղված «Արարատի» դարպասը։

Իսկ 3-րդ պատվավոր տեղում է հայտնվել «Ալաշկերտի» ֆուտբոլիստ Իսմայել Ֆոֆանայի գոլը, որը նա խփել է «Նորավանքի» դեմ խաղում։

Grenik Petrosyan

Ismael Beko

Հիշեցնենք, որ այս տարի լավագույններին ընտրել են մեր կայքի կողմից ներկայացված 20 գոլերից։
Քվեարկությանր մասնակցել են VBET ՀՊԼ-ի ակումբներն ու սպորտային լրատվամիջոցները` բացառությամբ «Ֆուտբոլ+»-ի։
Քվեարկության արդյունքները ներկայացնում ենք այս հղումով։

Armenian Soccer Awards-2022 տեղի կունենա օգոստոսի 30-ին, Radisson Blu հյուրանոցային համալիրում։

©2022 Armenian Soccer