Armenian Soccer
Armenian Soccer

Armenian Soccer Awards 2021-ը՝ շուտով

ASA 2021

Armenian Soccer Awards 2021

Armenian Soccer Awards 2021-ի հաղթողները հայտնի են:

2015թ-ից տարբեր ֆորմատներով անցկացվող Armenian-Soccer-ի ամենամյա մրցանակաբաշխության հաղթողների անունները կհրապարակվեն ընդամենը 1 շաբաթից՝ սեպտեմբերի 23-ին, 21:00-ին՝ Holiday Inn Yerevan-ում կայանալիք հանդիսավոր երեկոյի շրջանակներում:

Ինչպես միշտ՝ կհանձնվի մեր «ամենահին»՝ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի ու լավագույն մարզչի պարգևը, ինչպես նաև՝ արդեն ավանդական դարձած՝ մրցաշրջանի լավագույն գոլի համար մրցանակը, որը սահմանվել է 2019թ-ին ու որի որոշմանը մասնակցել են ակումբների մարզիչները, ներկայացուցիչները, ԶԼՄ-ները և Armenian Soccer-ի փորձագիտական խումբն ու լավագույն ռմբարկուի մրցանակը:

Իսկ արդեն այս տարի ավելացավ մրցանակների ևս մի կատեգորիա, որը որոշվում է նույն սկզբունքով: Խոսքը Հայաստանի առաջնության դիրքային լավագույն ֆուտբոլիստների մրցանակների մասին է:

Հիշեցնենք, որ նախորդ մրցանակաբաշխությունները նույնպես կայացել էին Holiday Inn Yerevan-ում՝ InecoBank-ի աջակցությամբ:

Լուսանկարը՝ Armenian Soccer Awards 2020-ից

©2021 Armenian Soccer