Կիբեռֆուտբոլի Armenian Quarantine Cup-ի խաղակությունն ,որի ՀՀ բարձրագույնև 1 –ին խմբի առաջնությունների 16 ներկայացուցիչներ են մասնակցում մոտեցել է ավարտին:
Մայիսի 8-ին կիսաեզրափակչի 2 -րդ խաղում «Ուրարտուի» խաղացող Սեմյոն Սինյավսկին անզիջում պայքարում 2:1 հաշվով առավելության հասավ «Նոայի» ֆուտբոլիստ Մաքսիմ Մայորովիչի նկատմամբ և մտավ եզրափակիչ: Այստեղ Սինյավսկին գլխավոր մրցանակը կվիճարկի «Վանը» ներկայացնող Ստանիսլավ Եֆիմովի հետ:Վերջինս կիսաեզրափակչի 1-ին խաղում նույն՝ 2:1 հաշվով պարտության էր մատնել Գյումրիի «Շիրակը» ներկայացրած Դավիթ Մանոյանին:
©2020 Armenian Soccer