Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստանի Գավաթ. 4 թիմ արդեն հաղթահարել է նախնական փուլի արգելքը

Օգոստոսի 20-ին կայացած 2 խաղով մեկնարկել է Հայաստանի Գավաթի 2024/25 մրցաշրջանի խաղարկության նախնական փուլը:

Խաղային առաջին օրը Վանաձորում «Բենտոնիտը» խոշոր՝ 0:7 հաշվով պարտվել է Առաջին Խումբը ներկայացնող «Լեռնային Արցախին», իսկ «Արարատի Արաքսը» 0:2 հաշվով պարտություն է կրել Հայաստանի Պրեմիեր Լիգայի նորեկ «Գանձասարից»։

Խաղային 2-րդ օրը՝ օգոստոսի 21-ին, կայացել է ևս 2 հանդիպում. նախ Չարենցավանի «Վանը» 3:0 հաշվով հաղթել է Վարդենիսի «Անդրանիկին», իսկ օրվա վերջին խաղում ԲԿՄԱ-ն 6:1 հաշվով ջախջախել է «Կիլիկիային»:

Այս փուլում հաղթանակ տարած 4 թիմերն արդեն նվաճել են 1/8 եզրափակչի ուղեգիրը: Նախնական փուլի վերջին 2 խաղերը կկայանան օգոստոսի 22-ին:

© Armenian Soccer 2024