Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատն» ընդառաջել է «Նոայի» խնդրանքին

Փոփոխություն է տեղի ունեցել Հայաստանի առաջնության 6-րդ տուրի շրջանակում նախատեսաված «Նոա» — «Արարատ» խաղուն. փոխվել է հանդիպման վայրը, ինչպես նաև տանտեր թիմը: Այս մասին նախ հայտնել է «Նոան», ապա նաև «Արարատը»:

«Շնորհակալություն ենք հայտնում «Արարատ» ՖԱ մեր գործընկերներին, որոնք գնահատելով կարևորությունը, համաձայնեցին առաջիկա հանդիպումը տեղափոխել «Հանրապետական» մարզադաշտ, որպեսզի «Նոան» շատ ավելի լավ պատրաստվի և ծանոթանա եվրագավաթներում իր տնային մարզադաշտին։

Այսպիսի քայլերը նպաստում են հայկական ֆուտբոլի զարգացմանը և ակումբների միջև սերտ կապերի հաստատմանը։

Ֆուտբոլը պետք է գեղեցկացնել ոչ միայն խաղադաշտում, այլ նաև նրա սահմաններից դուրս՝ իրական ֆուտբոլային համերաշխությամբ»,- գրված է «Նոայի» ֆեյսբուքյան էջում։

Իր հերթին «Արարատը» տեղեկացրել է, որ սեպտեմբերի 15-ին նշանակված խաղի տանտերը կլինեն իրենք: Համապատասխանաբար փոփոխություն կկատարվի 17-րդ տուրի՝ թիմերի միջև նշանակված խաղում. տանտեր կլինի «Նոան», և խաղը կկայանա Աբովյանում:

© Armenian Soccer 2024