Երևանի «Արարատի» գործադիր տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանն ընտրվել է ՀՖՖ մասսայական կոմիտեի նախագահ: Այս մասին հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
«ՀՖՖ գործկոմի՝ հոկտեմբերի 31-ին կայացած նիստում «Արարատ» ՖԱ գործադիր տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանն ընտրվել է ՀՖՖ Մասսայական ֆուտբոլի կոմիտեի նախագահ:
Կարևորելով նաև շարունակական մասնագիտական զարգացումը՝ Տիգրան Ղարաբաղցյանը նաև հաջողությամբ ավարտել է ՀՖՖ և Double Pass ընկերության կողմից կազմակերպված Սպորտային տնօրենների վարպետության կրթական ծրագիրը»,- գրված է ակումբի ֆեյսբուքյան էջում:
© Armenian Soccer 2024