Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատը» ստուգողական խաղում զիջել է «Վեստ Արմենիային», հաղթել «Գանձասարին»

Օգտվելով միջազգային դադարից՝ «Արարատը» Ձորաղբյուրի մարզաբազայում սեպտեմբերի 8-ին 2 ստուգողական հանդիպում է անցկացրել: Օրվա առաջին խաղում թիմը մրցել է «Վեստ Արմենիայի» հետ: Խաղն ավարտվել է 4:2 հաշվով՝ հօգուտ «Վեստ Արմենիայի»:

«Արարատի» կազմում գոլերով աչքի են ընկել 19-ամյա Հովհաննես Հովսեփյանն ու 17-ամյա Մանուկ Հարությունյանը:

«Վեստ Արմենիայի» կազմում գոլի հեղինակ են դարձել Ավենտիս Ավենտիսյանը, Սանդեյ Չիմեզին, Արտակ Ասատրյանը և Արթուր Իսրաելյանը:

Երկրորդ խաղում «Արարատի» մրցակիցը եղել է «Գանձասարը», որին հաղթել են 2:1 հաշվով: Երևանյան թիմի կազմում գոլերով աչքի են ընկել Մուսա Կանտեն ու Մալիկ Բերտեն:

© Armenian Soccer 2024