Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Արարատը» հյուրընկալել էր «Շիրակին»: Խաղն ավարտվեց 2:1 հաշվով՝ հօգուտ գյումրեցիների:
Հանդիպման հաշիվը բացվեց 18-րդ րոպեին, երբ 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Մորի Կոնեն: Առաջին խաղակեսում այլ գոլեր չգրանցվեցին: Երկրորդ խաղակեսում Կոնեն դուբլ ձևակերպեց: Հիմնական ժամանակին ավելացրած 6-րդ րոպեին Մուսա Կանտեն 11-մետրանոցից գրավեց «Շիրակի» դարպասը:
Այս խաղից հետո «Շիրակը» 6 միավորով բարձրացավ 1-ին տեղ, «Արարատը» նույնքան միավոր ունի և 2-րդն է:
© Armenian Soccer 2024