Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատը» նվազագույն հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին

Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Արարատը» մրցեց ԲԿՄԱ-ի հետ ու հաղթեց նվազագույն ` 1:0 հաշվով։

Արարատցիների հաղթական գոլը 59-րդ րոպեին հեղինակեց Ռազմիկ Հակոբյանը։ Վերջինս իր 4-րդ գոլը խփեց գարնանային փուլում։

«Արարատի» կազմում նաև իր նորամուտը նշեց փորձառու պաշտպան Արման Հովհաննիսյանը։

Այս հաղթանակից հետո «Արարատը» 28 միավորով 6-րդ տեղում է։ ԲԿՄԱ-ն եզրափակում է մրցաշարային աղյուսակը 17 միավորով։

© Armenian Soccer 2023