
«Արարատն» իր հաջորդ տնային հանդիպումը կանցկացնի Աբովյանի քաղաքային մարզադաշտում: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Նման որոշման պատճառն այն է, որ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում Հայաստանի ազգային հավաքականի խաղին ընդառաջ:
«Արարատի» առաջիկա տնային խաղն օգոստոսի 30-ին է: Այդ օրը՝ 17:00-ին կընդունեն ԲԿՄԱ-ին:
© Armenian Soccer 2024