IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրը մեկնարկեց «Արարատ» — «Փյունիկ» խաղով: Հանդիպումը կայացավ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և ավարտվեց 1:0 հաշվով՝ հօգուտ «Փյունիկի»:
Հանդիպման միակ գոլը 56-րդ րոպեին հեղինակեց Յուսուֆ Օտուբանջոն:
Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակած 63 միավորով վերադարձավ 1-ին հորիզոնական: 1 միավորով զիջող «Նոան» այս տուրի իր խաղը կանցկացնի ապրիլի 19-ին: «Արարատը» 34 միավորով 6-րդն է:
© Armenian Soccer 2024