Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատ-Արմենիան» վստահ առավելությամբ ԿԼ 3-րդ փուլում է

ԿԼ որակավորման 2-րդ փուլում «Արարատ-Արմենիան» պատասխան խաղում ևս հաղթեց «Զիմբրուին» և դուրս եկավ 3-րդ փուլ:

Երևանում կայացած խաղում գրանցվեց 3:1 հաշիվը, ընդհանուր դիմակայության արդյունքը 6:1 է: «Արարատ-Արմենիայի» կազմում գոլերի հեղինակ դարձան Տենտոն Յեննեն, Արթուր Սերոբյանը (11-մետրանոց) և Ջոնաթան Դուարտեն:

3-րդ փուլում «Արարատ-Արմենիան» կհանդիպի հունգարական «Պուշկաշ ակադեմիային»:

© Armenian Soccer 2024