IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրն ավարտվեց «Արարատ-Արմենիա» — «Շիրակ» խաղով: Թիմերը խաղն ավարտեցին խաղաղ ելքով՝ 1:1:
Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: Երկրորդ կեսում Ժիրայր Շաղոյանը բացեց խաղի հաշիվը, «Շիրակից» պատասխանեց Ռաֆիկ Միսակյանը:
Այս ոչ-ոքիից հետո «Արարատ-Արմենիան» 72 միավորով 3-րդն է, «Շիրակը» 33 միավորով 8-րդ տեղում է:
© Armenian Soccer 2023