«Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ և նոր պաշտպան ունի: Ինչպես հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը՝ Հայաստանի գավաթակիրը պայմանագրեր է կնքել Բելառուսի հավաքականի պաշտպան Ալեքսանդր Պավլովեցի և ուկրաինացի դարպասապահ Դանիլո Կուչերի հետ:
27-ամյա Պավլովեցը ԲԱՏԷ-ի սան է, կարիերայի ընթացքում խաղացել է նաև Ժոդինոյի «Տորպեդոյում», «Նեմանում», Բրեստի «Դինամոյում», ուկրաինական «Կոլոսում», ռուսական «Օրենբուրգում» և «Ռոստովում», լեհական «Վարտայում», հունական «Լամիայում» և կիպրական «Կարմիոտիսսայում»: Բելառուսի հավաքականում 10 հանդիպման է մասնակցել:
Կուչերը նույնպես 27 տարեկան է, կարիերայի ընթացքում հանդես է եկել Ուկրաինայի Մ-20 հավաքականում և «Կրիվբասս», «Դնեպր», «Գիրնիկ», «Մինայ», «Ինգուլեց», լատվիական «Դաուգավպիլս» և «ՌՖՇ», ռումինական «ՈՒՏԱ Արադ» ակումբներում։
© Armenian Soccer 2024