Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատ-Արմենիան» նոր լեգեոներ ունի

Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիան», որը նախապատրաստվում է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլին, հայտարարել է նոր տրանսֆերի մասին:

Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ թիմի կազմը համալրել է գանացի 26-ամյա ֆուտբոլիստ Էրիկ Օկանսին:

«Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր թիմին է միացել գանացի 26-ամյա վինգեր Էրիկ Օկանսին։

Օկանսիի վերջին ակումբը Բելգիայի 2-րդ դիվիզիոնը ներկայացնող «Լիերսն» է։ Կարիերայի ընթացքում ֆուտբոլիստը հանդես է եկել հիմնականում բելգիական թիմերի կազմում («Էյպեն», «Կորտրիկ», «Վասլանդ-Բեվերեն»):

Բարի գալուստ մեր ֆուտբոլային ընտանիք, Էրիկ»,- ասված է «Արարատ-Արմենիայի» հայտարարության մեջ:

© Armenian Soccer 2024