Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատ-Արմենիան» մրցաշրջանն ավարտեց «Ալաշկերտի» նկատմամբ հաղթանակով

IDBank Հայաստանի պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանն ավարտվեց «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա» խաղով:

Խաղում գրանցվեց 3:1 հաշիվ՝ հօգուտ «Արարատ-Արմենիայի»: Հյուրերի կազմում գոլերով աչքի են ընկել Կամո Հովհաննիսյանը, Ալեքսիս Ռոդրիգեսը և Արթուր Սերբյանը: Տանտերերի կազմում միակ գոլը խփեց Ջոնել Դեսիրեն:

© Armenian Soccer 2024