Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատ-73»-ի 50-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացվի մարտի 28-ին

Այս տարի նշվում է «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակի 50-րդ տարեդարձը: Այդ կապակցության Երևանի «Արարատը» նախատեսում է չեմպիոնական մրցաշրջանը խորհրդանշող միջոցառումներ անցկացնել 2023 թվականի ընթացքում։

Առաջին միջոցառումը կկայանա մարտի 28-ին, Հայատանի նկարիչների միության շենքում։ Այդ օրը կկայանա ֆոտոլրագրողներ Հերբերտ և Մելիք Բաղդասարյանների ֆոտոցուցահանդեսի բացումը:

Ցուցահանդեսը կգործի մարտի 28-ից ապրիլի 1-ը։ Ցուցահանդեսը կբացվի մարտի 28-ին, սկսած 15:00-ից։

Այդ օրը կկայանա նաև «Արարատ» ֆուտբոլային ակումբի կողմից հրատարակված՝ Արսեն Կակոսյանի «Ֆուտբոլին հաջորդող գիշերը․ երկրպագուի օրագիր» գրքի շնորհանդեսը: Սա 1974 թվականին լույս տեսած այս գրքի ռուսերենից հայերեն թարգմանությունն է, որն իրականացվել է «Մեդիամաքս» գործակալության հետ միասին։ Գրքում հեղինակը երկրպագուի աչքերով վերապրում և իր օրագրին է հանձնում է 1973 թվականի Ոսկե մրցաշրջանի բոլոր խաղերից իր ստացած տպավորությունները։

© Armenian Soccer 2023