Armenian Soccer
Armenian Soccer

Առաջին խումբ. «Նոա-2-ն» առաջատարի դերում

Այսօր` օգոստոսի 21-ին կայացան Հայաստանի Առաջին խմբի առաջնության 4-րդ տուրի հանդիպումները։

«Անդրանիկն» ու «Նոա-2-ը» խաղն ավարտեցին ոչ-ոքի2:2, իսկ «Միկան» ու «Օնորը» 1:1 հաշիվներով։

«Նիկարմը» գոլառատ խաղում 6։4 հաշվով հաղթեց «Փյունիկ Ակադեմիային»:

«Շիրակ-2-ը» 3:2 հաշվով առավելության հասավ «Ուրարտու-2-ի» նկատմամբ, իսկ «Սյունիքը» մեկ գնդակ կարողացավ ուղարկել «Արարատ-2-ի» դարպասն ու հաղթեց նվազագույն հաշվով։

«Գանձասարը» 0:2 հաշվով զիջեց «Լեռնային Արցախին», իսկ «Ալաշկերտ-2-ն» «Արարատ-Արմենիա-2-ի» հետ խաղում գրանցեց ոչ-ոքի` 2:2 հաշիվը։

Այս տուրը բաց է թողել ԲԿՄԱ-2-ը։

Առաջին խմբի 5-րդ մրցափուլը կմեկնարկի օգոստոսի 25-ին։

© Armenian Soccer 2023