Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Այսօր՝ ժամը 18:00-ին, հավաքականը կանցկացնի առաջին մարզումը: 

Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները՝

Օգնյեն Չանչարևիչ — «Նոա»
Արսեն Բեգլարյան — «ԱրարատԱրմենիա»
Արման Ներսեսյան – ԲԿՄԱ
Վարազդատ Հարոյան — «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)
Ստյոպա Մկրտչյան  — «Օսիեկ» (Խորվաթիա)
Էդգար
 Գրիգորյան — «ԱրարատԱրմենիա»
Էրիկ Սիմոնյան — «Ուրարտու»
Էրիկ
 Փիլոյան — «Ուրարտու»
Սերգեյ Մուրադյան — «Նոա»
Կամո Հովհաննիսյան — «ԱրարատԱրմենիա»
Լուկաս Սելարայան — «Ալ Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)
Արամ Խամոյան – ԲԿՄԱ
Գոռ Մանվելյան — «Նոա»
Հովհաննես Հարությունյան — «ԱրարատԱրմենիա»
Արթուր Սերոբյան — «ԱրարատԱրմենիա»

Թիմին այսօր կմիանա Ուգոչուկվու Իվուն: Հենրի Ավագյանը և  Դավիդ Դավիդյանը հավաքին կմիանան այսօր երեկոյան՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի «Փյունիկ»-«Շիրակ» հանդիպումից հետո:  

Հրանտ-Լեոն Ռանոսը, Գեորգի Հարությունյանը, Անդրե Չալըշըր, Էդուարդ Սպերցյանը և Ժիրայր Շաղոյանը հավաքականի շարքերը կհամալրեն վաղը՝ սեպտեմբերի 2-ին, իսկ Նաիր Թիկնիզյանը, Վահան Բիչախչյանը և Էդգար Սևիկյանը՝ սեպտեմբերի 3-ին: 

Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում սեպտեմբերի 7-ին Հայաստանի ազգային հավաքականը տանը կընդունի Լատվիայի ընտրանուն, իսկ սեպտեմբերի 10-ին Սկոպյեում ուժերը կչափի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ: 

© Armenian Soccer 2024