«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նախախաղային մամուլի ասուլիսում խոսել է Կոնֆերենցիաների լիգայում «Օրդաբասիի» հետ պատասխան խաղի մասին։
«Գիտենք՝ վաղն ինչ է մեզ սպասվում։ Եթե դու անակնկալի ես գալիս հանդիպման ժամանակ, ուրեմն ինչ-որ բան ճիշտ չես արել։ Մենք պատրաստ ենք վաղվա խաղին։
Մրցակիցը փորձելու է փրկել խաղը, բարձրահասակ ֆուտբոլիստներ ունեն, փորձելու են խաղալ բարձրից։
Ամենամեծ սխալը կլինի, եթե մենք փորձենք հաշիվ պահել»,- ասել է Մելիքյանը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։
Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր «Փյունիկի» նվազագույն հաշվով հաղթանակով:
© Armenian Soccer 2024