«Վայք ՖԱ»-ն ճանաչվել է Սիրողական ֆուտբոլի Ա լիգայի չեմպիոն:
Տիտղոսի համար խաղում մրցել են «ՖԱ Կիլիկան» ու «Վայք ՖԱ»-ն: Առաջին խաղակեսն ավարտվել է առանց գոլերի: Հանդիպման միակ գոլը գրանցվել է 62-րդ րոպեին. «Վայք ՖԱ»-ի կազմում աչքի է ընկել Սիմոն Օբոնդեն:
3-րդ տեղը գոլառատ խաղի արդյունքով զբաղեցրել է «Արարատի Արաքսը», որը 3:2 հաշվով հաղթել է «Բենտոնիտին»:
Մրցաշարի լավագույն ռմբարկու է ճանաչվել «Արարատի Արաքսի» հարձակվող Ռոջեռ Ռոզիսկիդ Կոմլա Ակատոն՝ խփած 18 գնդակով:
«Արարատի Արաքսը» և «ՖԱ Կիլիկիան» պարգևատրվել են 2025/26 մրցաշրջանում Հայաստանի Գավաթի խաղարկությունում հանդես գալու իրավունք տվող սերտիֆիկատներով:
«Վայք ՖԱ»-ն Գավաթի մասնակցության իրավունք ընձեռող սերտիֆիկատից բացի ստացել է նաև UEFA Regions’ Cup միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնելու իրավունք տվող սերտիֆիկատ:
© Armenian Soccer 2024