Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2023 թվականի լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։
Հայաստանի 2023 թվականի լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը, որը հավաքել է 62 միավոր:
Երկրորդ հորիզոնականում 56 միավորով «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն է: 54 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն:
«Ալաշկերտի» մարզիչ Վահե Գևորգյանը 20 միավորով 4-րդն է, «Արարատ-Արմենիայի» ներկայիս գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը 8 միավորով 5-րդն, իսկ նախկին մարզիչ Վարդան Բիչախչյանը 7 միավորով եզրափակում է աղյուսակը։
© Armenian Soccer 2023