
Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունեց ԲԿՄԱ-ին ու պարտվեց 1:2 հաշվով։
Նախ հյուրերի կազմից հիանալի գոլով հանդիպման հաշիվը բացեց Գրենիկ Պետրոսյանը։ Ապա «Ալաշկերտը» ստացավ 11-մետրանոցի իրավունք, որն էլ անվրեպ իրացրեց փորձառու Արտակ Եդիգարյանը։
Այնուամենայնիվ, բանակայինները կարողացան կրկին հաշվի մեջ առաջ անցնել ու մրցակցի հարկի տակ առաջին անգամ հաղթել «Ալաշկերտին»:
Այս պարտությունից հետո «Ալաշկերտը» 3-րդ տեղում հայտնվելու իր վերջին հույսերն էլ մարեց եւ այժմ 57 միավորով է 4-րդ տեղում։
Իսկ ԲԿՄԱ-ն վաստակեց 30 միավոր, շրջանցեց «Արարատին» ու այժմ 30 միավորով 7-րդ տեղում է։
© Armenian Soccer 2023