
«Ալաշկերտը» երկարաձգել է գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանի հետ պայմանագրի ժամկետը 1+1 ձևաչափով: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ավարտված մրցաշրջանում մեր ելույթները, խաղի որակի բարձրացումը, դրական արդյունքները և ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանի հետ հաջողված աշխատանքն ազդակ հանդիսացան, որպեսզի երկարաձգենք պայմանագիրը և շարունակենք մեր աշխատանքը:
Բազում անելիքներ ունենք, որպեսզի էլ ավելի ուժեղացած մոտենանք թե Կոնֆերենցիաների լիգային, թե մեր Պրեմիեր լիգային: Բոլոր մրցաշարերում ձգտելու ենք առավելագույնին»,- պայմանագրի երկարաձգումից հետո նշել է Վահե Գևորգյանը:
© Armenian Soccer 2023