Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 30-րդ տուրի մեկնարկային խաղում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունեց «Լեռնային Արցախին» և հաղթեց նվազագույն ` 1:0 հաշվով։
Խաղի ամբողջ ընթացքում երկու թիմերն էլ հնարավորություն ունեին գոլ գրանցելու, սակայն մինչև խաղավերջ հանդիպման հաշիվը չբացվեց։
83-րդ րոպեին խախտման համար 2-րդ դեղին քարտով խաղադաշտից հեռացվեց հյուրերի կազմից Արթուր Խաչատրյանը, իսկ «Ալաշկերտը» ստացավ 11-մետրանոց հարվածի իրավունք։ Այն անվրեպ իրացրեց Տյագո Գալվաոն ու առաջ մղեց իր թիմին։
Հետագայում գոլեր չգրանցվեցին և հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով:
«Ալաշկերտը» հիմա 4-րդ տեղում է 54 միավորով։ «Լեռնային Արցախը» 21 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
© Armenian Soccer 2023