2025 թվականի ամռանն ԱՄՆ-ում առաջին անգամ կանցկացվի փոփոխված Աշխարհի ակումբային առաջնությունը, որին կմասնակցի 32 թիմ ամբողջ աշխարհից։ ՖԻՖԱ-ն արդեն որոշել է մրցաշարի վիճակահանության համար նախատեսված զամբյուղները։
Վաղը՝ դեկտեմբերի 5-ին, տեղի կունենա վիճակահանությունը: Մխիթարյանի «Ինտերը» 2-րդ զամբյուղում է:
Զամբյուղները.
Զամբյուղ 1. «Ռեալ Մադրիդ», «Մանչեսթեր Սիթի», «Բավարիա», ՊՍԺ, «Ֆլամենգո», «Ֆլումինենսե», «Պալմեյրաս», «Ռիվեր Փլեյթ»
Զամբյուղ 2. «Չելսի», «Բորուսիա Դորտմունդ», «Ինտեր», «Յուվենտուս», «Պորտու», «Ատլետիկո Մադրիդ», «Բենֆիկա», «Զալցբուրգ»
Զամբյուղ 3. «Ալ-Հիլալ» ,«Ուլսան», «Ալ-Ահլի», «Վիդադ», «Մոնտերեյ», «Լեոն», «Բոկա Խունիորս», «Բոտաֆոգո»
Զամբյուղ 4. «Ուրավա Ռեդս», «Ալ-Այն», «Էսպերեանս», «Մամելոդի», «Պաչուկա», «Սիեթլ», «Օքլենդ», «Ինտեր Մայամի»
Հետևեք մեզ Telegram
-ում
© Armenian Soccer 2024