Armenian Soccer
Armenian Soccer

Աղբյուր. «Վեստ Արմենիայի» սեփականատերերը փոխվել են

ArmSport.am-ը հայտնում է, որ իրեն հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՊԼ նորեկ «Վեստ Արմենիա» ակումբի ղեկավարները փոխվել են:

«Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբի արդեն նախկին տնօրենը Սարգիս Մարտիրոսյանն էր:

Նշենք նաև՝ «Վեստ Արմենիան» մայիսի վերջին հայտարարությամբ էր հանդես եկել՝ երկկողմանի համաձայնությամբ խզվել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Խորեն Վերանյանի հետ, սակայն հուլիսի մեկին ակումբի մամուլի քարտուղարության կողմից կատարված մեկ այլ հրապարակման մեջ երևում է՝ Վերանյանը թիմի հետ վերսկսել է մարզումները՝ նախապատրաստվելով նոր մրցաշրջանին:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ ակումբը կարող է դադարեցնել գոյությունը ֆինանսական խնդիրների պատճառով, հետագայում հաղորդվեց, որ ակումբը կարողացել է լուծել ֆինանսական խնդիրները և վերջին պահին կատարել է ՀՊԼ նոր մրցաշրջանին մասնակցելու համար վճարումը:

© Armenian Soccer 2024