Armenian Soccer
Armenian Soccer

Աղբյուր. Ստյոպա Մկրտչյանը վիրահատության կենթարկվի

Հայաստանի ազգային հավաքականի ու խորվաթական «Օսիեկի» պաշտպան Ստյոպա Մկրտչյանը ծնկի վիրահատության կենթարկվի: Վիրահատությունը նախատեսված է հոկտեմբերի 2-ին։ Այս մասին հայտնել է ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը՝ նշելով, որ մենիսկի վնասվածքից ապաքինվելու համար, ըստ նախնական տվյալների, կպահանջվի շուրջ 4 շաբաթ:

21-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի՝ հոկտեմբերին նախատեսված 2 խաղերը:

Ընթացիկ մրցաշրջանում Ստյոպա Մկրտչյանն «Օսիեկի» կազմում մասնակցել է 4 խաղի։

© Armenian Soccer 2024