Հունական «Օլիմպիակոսը» հետաքրքրված է Օգնյեն Չանչարևիչի ծառայություններով: Այս մասին հայտնել է ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:
Հունական ակումբի սկաուտներն ԱԵԿ-ի դեմ խաղից հետո կապ են հաստատել «Նոայի» ղեկավարների հետ: Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ «Նոայի» ղեկավարությունը պատասխանել է, որ հարցը կքննարկեն, երբ «Նոան» նվաճի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիր:
Հայաստանի հավաքականի 34-ամյա դարպասապահը «Նոայում» է այս տարվա հունվարից: Անցկացրած 22 խաղից 11-ում նա սեփական դարպասն անառիկ է պահել:
© Armenian Soccer 2024