Անվիճելի ու ակհայտ է, որ Բելառուսի բարձրագույն խմբի առաջնության մասնակից Գրոդնոյի «Նեմանի» հարձակման գծի ներուժը ընթացիկ մրցաշրջանում նկատելիորեն ուժեղացել է թիմի նորեկ ՝ ՀՀազգային հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան, 27 –ամյա Գեղամ Ղադիմյանի շնորհիվ: Նա ոչ միայն աչքի է ընկում արդյունավետ խաղով ու խփած գեղեցիկ գոլերով, այլ նաև խելամիտ գոլային փոխանցումներով ու խաղը կազմակերպելու հիանալի ձիրքով: Այս ամենն էլ հենց ապահովել են նրա թիմի վերելքը մրցաշարում:
Հունիսի 6-ին արտագնա խաղում «Նեմանը 12-րդ տուրի շրջանակում 1150 հանդիսականների ներկայությամբ մրցեց Մոզիրի «Սլավիայի» հետ ու 3:1 հաշվով համոզիչ հաղթանակ տոնեց:Եվ այս հաղթանակում էլ մեծ էր Ղադիմյանի ներդրումը , թեև այս անգամ առաանության լավագույն ռմբարկուների ցուցակը խփած 7 գոլով գլխավորող ՀՀ ազգային հավաքականի խաղացող նոր գոլի հեղինակ չդարձավ:Սակայն հանդիպման հերոսը դարձած ու հեթ- տրիկ ձևակերպած սերբ հարձակվող Զորան Մարուշիչին օգնեց գոլային փոխանցման կատարելով:
Սա «Նեմանի» արդեն 3 –րդ անընդմեջ հաղթանակն էր, որն էլ օգնեց իր ակտիվում 17 միավոր գրանցած այս թիմին բարձրանալ մրցաշարային աղյուսակի 7 –րդ հորիզոնական:
Հաջորդ ՝ 13 –րդ տուորում Ղադիմյանի թիմը հունիսի 13-ին իր հարկի տակ կհյուրընկալի Օկտյաբրսկի «Smolevichy-STI»-ին , որը ընթանում է նախավերջին ՝ 15 –րդ տեղում:
ԷԴԳԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ
©2020 Armenian Soccer