ՀՖՖ մամուլի ծառայությանը տված հետ բացառիկ հարզացրույցում Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ, իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսը խոսել է իր կատարած աշխատանքի, ապագա ծրագրերի մասին և թե ովքեր են ընդգրկվծա իր մարզչական շտաբում.
«Մեր մարզչական շտաբում ընդգրկված են իմ բազմամյա օգնական Լուսիանո Մարտին Տոսկանոն, ինչպես նաև Սուրեն Չախալյանը և Ռոման Բերեզովսկին: Այժմ սպասում ենք, որ մեզ միանա նաև ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն: Եթե հանգամանքների բերումով նա չկարողանա միանալ մեզ, ապա կհրավիրենք այլ մասնագետի: Բացի դրանից, կուզեի հիշեցնել, որ տարիքային բոլոր խմբերի հավաքականների մազիչները նույնպես մեր մարզչական շտաբի անդամներն են: Բոլորս միասին պետք է ձգտենք հասնել լավագույն արդյունքի»:
ԷԴԳԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ
©2020 Armenian Soccer