Բելեկում ուսումնամարզական հավաքը շարունակող ՀՀ եռակի չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» փետրվարի 17-ին ստուգողական խաղում ուժերը չափեց Վրաստանի նախորդ առաջնությունում 2 –րդ խմբի մրցաշարում 2 –րդ տեղը գրաված ու բարձրագույն խմբի ուղեգիր նվաճած «Սամտրեդիայի» հետ: Ինչպես հայտում են երևանյան ակումբի լրատվական ծառայությունից, փորձարարական կազմով ելույթ ունեցած «Ալաշկերտը» պարտվել է 0:2 հաշվով:
Բելեկյան հավաքի վերջին խաղում այսօր՝փետրվարի 19-ին Արմեն Ադամյանի սաները մրցելու են «Գրինթաունի» (Չինաստան) հետ:
©2020 Armenian Soccer